Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արթուր Վանեցյան. Թող դավաճանի պիտակից վախենան իշխանության մեջ գտնվողներից նրանք, որոնք անձնական շահը վեր դասեցին հանրային շահից

Արթուր Վանեցյան. Թող դավաճանի պիտակից վախենան իշխանության մեջ գտնվողներից նրանք, որոնք անձնական շահը վեր դասեցին հանրային շահից
06.02.2020 | 13:46

Ես ափսոսում եմ միայն նրա համար, որ չենք կարողացել արդարացնել բազմահազարանոց մարդկանց հույսերը, մեր քաղաքացիների սպասումները, ընդհակառակը, եղել են շատ մեծ հիասթափության առիթներ», - տպագիր լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը շեշտել է. «Թող դավաճան պիտակից վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից, թող վախենան բոլոր նրանք, ովքեր շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են ու ասելու են, որ «չենք հասկացել, թե ինչ ենք անում», անուններ այսօր ես չեմ տա, բայց խոսքը վերաբերում է այն շրջանին, որն այսօր իշխանության մեջ է»:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ