ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի ղեկավարների հետ զրույցում հաստատել է, որ կապ կա իր հրաժարականի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իշխանության նախաձեռնած ճնշումների միջև: Վանեցյանը չի մանրամասնել՝ թե կոնկրետ ինչ հանձնարություն է ստացել ՍԴ նախագահի մասով:
«Ես չէի կարող մասնակից լինել ՍԴ-ի դեմ վերջին զարգացումներին, հիմա ես չեմ պատասխանի Ձեր հարցին՝ ինձ եղել է ուղիղ հանձնարարական չի եղել: Իմ հրաժարականի հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնություն: Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչը, որը ցավոք սրտի տեղ չի հասել»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը: Նա նշել է, որ ՍԴ նախագահի հետ նախքան Ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեն դառնալն անգամ ծանոթ չի եղել: «Հրայր Թովմասյանի հետ ծանոթացել ենք իմ՝ ՀՖՖ-ի նախագահ դառնալուց հետո, որովհետև Թովմասյանի որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում շատ տաղանդավոր երեխա է, և Հրայր Թովմասյանը հաճախ էր գալիս խաղերին մասնակցելու, որտեղ և ծանոթացել ենք»,-ասաց նա: