ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզ քաղաքում 103 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար դերասան Քըրք Դուգլասը՝ տեղեկացնում է People-ը` հղում անելով Քըրք Դուգլասի որդուն` Մայքլ Դուգլասին: «Ամբողջ աշխարհի համար նա լեգենդ էր, կինեմատոգրաֆի «ոսկե դարի» ներկայացուցիչ»,-ասել է Մայքլ Դուգլասը: Նրա խոսքով` Քըրք Դուգլասը հիանալի է ապրել իր կյանքը և կինեմատոգրաֆում ժառանգություն է թողել եկող սերունդների համար: Քըրք Դուգլասը (իրական անունը` Իսեր Դանիելովիչ) կինոյում հայտնի է բազմաթիվ դերերով, որոնցից ամենահայտնիներից են Վինսենթ Վան Գոգի և Սպարտակի դերերը: