Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չավուշօղլուն՝ Ալիևին. «Մենք ձեզնից սովորել ենք աջակցել միմյանց»

Չավուշօղլուն՝ Ալիևին. «Մենք ձեզնից սովորել ենք աջակցել միմյանց»
06.02.2020 | 13:54

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակում գովեստի խոսքեր է շռայլել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին` Թուրքիային միջազգային ասպարեզում մշտապես աջակցելու, Թյուրքական խորհրդում հաջող նախագահության համար և ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք «մեկ ազգ, երկու պետություն» են:

«Մենք Ձեզնից սովորել ենք աջակցել միմյանց: Ձեր խոսքերը միջազգային ասպարեզում` «Թուրքիան այստեղ չէ, բայց մենք ենք այստեղ», չի կարող մոռանալ ոչ մի թուրք, Թուրքիայի ոչ մի քաղաքացի»,-նշել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուի այցի ընթացքում Իլհամ Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարարին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ