Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Իմքայլականները» դժգոհ են ոստիկանության աշխատանքից և ցանկանում են, որ Արման Սարգսյանը ոստիկանապետ չնշանակվի

«Իմքայլականները» դժգոհ են ոստիկանության աշխատանքից և ցանկանում են, որ Արման Սարգսյանը ոստիկանապետ չնշանակվի
06.02.2020 | 13:54

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ կրկին նիստ է անցկացրել։ Եվ խմբակցության նիստի ժամանակ ոչ միայն անդրադարձ է կատարվել այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգին, այլ նաև վերջին օրերին ոստիկանության աշխատանքին, մասնավորապես «բռնոցի-թողոցի» վիճակին։ Շատերի համար ընդունելի չէ ոստիկանության այդ գործելաոճը։ Անգամ խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց համար էլ է այս իրավիճակն անընդունելի, երբ անընդհատ ոստիկանության աշխատանքը որակվում է շոու։ Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները նույնիսկ քննարկել են, որ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել այս դժգոհությունները, որպեսզի ոստիկանության ժամանակավոր պատշոնակատար Արման Սարգսյանն այդ պաշտոնին չնշանակվի։

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ