Թուրքիայում ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ խոսք են վերցրել, որ շնորհավորեն ծննդյան առթիվ, և սկսել են միասին երգել Happy Birthday to You երգը՝ տեղեկացնում է «Հուրրիյեթը»: Մշտական ներկայացուցիչները խնդրել են նախարարին իրենց ներկայությամբ բացել նվերը` պարզաբանելով, որ այն «բարգավաճման օսմանյան խորհրդանիշով» զարդարանք է: Փետրվարի 5-ին Չավուշօղլուն դարձել է 52 տարեկան: