Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սիրիայում ռուսաստանցի զինվորներ են զոհվել

Սիրիայում ռուսաստանցի զինվորներ են զոհվել
06.02.2020 | 22:08

Կրեմլն ընդունել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական բանակը կորուստներ է կրել: Իրավիճակը սրվել էր, երբ թուրք զինվորներ էին սպանվել, ի պատասխան թուրքերը հարվածներ են հարսցրել Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի բանակի դիրքերին: ՌԴ ԱԳՆ՝ ստույգ թվեր չհայտնելով, հաղորդել է, որ «լարված կացության պայմաններում ռուս և թուրք ռազմական փորձագետներ են զոհվել»:


Այս իրավիճակում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման հնարավորությունը: Թեման մեկնաբանել է Կրեմլի խոսնակը:
«Տվյալ պահին չկան հստակ պաայմանավորվածություններ, սակայն մենք չենք կարող բացառել հանդիպման հնարավորությունը: Դուք գիտեք, որ Պուտինը և Էրդողանը երկուսն էլ շատ արագ են որոշումներ ընդունում և եթե համարում են, որ դա անհրաժեշտ է՝ հանդիպում են»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ