Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Իմ քայլը» մտադիր է հանրաքվեի դնել ՍԴ նախագահի ու ևս վեց անդամների պաշտոնավարման դադարեցման հարցը

«Իմ քայլը» մտադիր է հանրաքվեի դնել ՍԴ նախագահի ու ևս վեց անդամների պաշտոնավարման դադարեցման հարցը
06.02.2020 | 22:09

««Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու սույն նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով Ազգային ժողովին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։ Սա ուղղակի ուղիղ ժողովրդավարության կիրառում է։ Ինչպես մենք ասել ենք, մենք հավատում ենք մեր ժողովրդին և մենք ասելիք և լսելիք ունենք մեր ժողովրդից», - ասաց հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը։ Կեսօրից հետո գումարված արտահերթի օրակարգում իշխանական պատգամավորների առաջարկն է սահմանադրական փոփոխություններով դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն այս պահին պաշտոնավարող դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին: Վահագն Հովակիմյանը չհստակեցրեց՝ թե արդյոք մինչև հանրաքվեի մասին որոշումն ընդունելը փոփոխությունների նախագիծը ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը պարզելու համար: Հիմնավորելով առաջարկը՝ նա ասաց, որ իրենք կարծիքով ՍԴ-ն հանրային ամենացածր վստահություն ունեցող մարմինն է, նաև անդրադարձավ ՍԴ նախագահի վիճահարույց ընտրությանը: Հովակիմյանի խոսքով, ՀՀԿ նախկին ներկայացուցիչ, 2015-ի Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանը ուղղակի «կարգվել է» ՍԴ նախագահ:


Հովակիմյանը կրկին պնդեց՝ ՍԴ-ի շուրջ ճգնաժամ կա. - «Հանրությունը ի դեմս այսօրվա Սահմանադրական դատարանի տեսնում է այն Սահմանադրական դատարանին, որը տարիներ շարունակ ծեծերը, ջարդերը, ընտրությունների կեղծումները դակում էր, հաստատում էր, ասում էր՝ դե լավ, մի թեթև բան ա եղել, մի քիչ կեղծել են, մի քիչ էս են, բայց դե չի ազդել արդյունքների վրա։ 2008 թվականին էլ դե ասենք տասը մարդ են սպանել, կեղծել են....»։

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ