Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գևորգ Պետրոսյանը՝ Վահագն Հովակիմյանին

Գևորգ Պետրոսյանը՝ Վահագն Հովակիմյանին
06.02.2020 | 22:11

ԲՀԿ խմբակցության պատամավոր Գևորգ Պետրոսյանն իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ 2015-ին, երբ լրագրող էր, ՍԴ-ի շուրջ իրավիճակն ընկալե՞լ է այնպես, ինչպես հիմա է ընկալում, և որպես լրագրող որևէ հրապարակմամբ անդրադարձե՞լ է ՍԴ կազմավորմանը։


Վահագն Հովակիմյանն, ի պատասխան, նկատեց. «2015-ին ես այլևս լրագրող չէի, «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիրն էի: Դուք պետք է թերթեք «Ժողովուրդ» օրաթերթի համարները և հաստատ այնտեղ բազմաթիվ հրապարակումներ կգտնեք, բազմաթիվ խմբագրականներ կգտնեք այդ թեմայով»:


Գևորգ Պետրոսյանը նաև հետաքրքրվեց՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագծում ասվում է ՍԴ դատավորների լեգիտիմ չլինելու մասին, այդ դեպքում ինչո՞ւ էր իշխանությունն արտոնյալ պայմաններով վաղաժամ թոշակի ուղարկում նրանց։ «Դա պարզված ձեռք էր ՍԴ դատավորներին, դա պարզված ձեռք էր ճգնաժամը լուծելու ուղղությամբ, ինչը իրենք այս պահի դրությամբ դեռ չեն բռնել», - ասաց Վահագն Հովակիմյանը:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ