Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վահագն Հովակիմյան. Մենք ի վիճակի ենք ազատ, արդար, թափանցիկ հանրաքվե կազմակերպել

Վահագն Հովակիմյան. Մենք ի վիճակի ենք ազատ, արդար, թափանցիկ հանրաքվե կազմակերպել
06.02.2020 | 22:13

Ավելի իրավական մեթոդ, քան հանրաքվեն է, աշխարհը չի հորինել։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և հանրաքվեից ավելի ժողովրդավարական և իրավական մեթոդ, աշխարհը դեռևս չի հնարել, լրագրողնրի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով ՍԴ նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը հանրաքվեի դնելու հարցին։ Հարցին՝ եթե որոշումը հանրաքվեով չընդունվի, ի՞նչ է լինելու, Հովակիմյանը պատասխանեց՝ նշանակելու է, որ ժողովուրդն իր կամքն արտահայտեց։ «Կարևորը ժողովրդի կարծիքը հարցնելն է։ Բոլոր հարցերի պատասխանը ժողովուրդը հանրաքվեի ժամանակ կտա։ Համոզված եղեք՝ ազատ, արդար, թափանցիկ հանրաքվե մենք ի վիճակի ենք կազմակերպել», - ասաց Հովակիմյանը:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ