Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուսինե Բադալյան. Եթե որևիցե հակասահմանադրական բան եք տեսնում, 132 հոգի մարդ եք՝ դեմ քվեարկեք, օրենքը կգնա ՍԴ

Լուսինե Բադալյան. Եթե որևիցե հակասահմանադրական բան եք տեսնում, 132 հոգի մարդ եք՝ դեմ քվեարկեք, օրենքը կգնա ՍԴ
06.02.2020 | 22:14

Եթե որևիցե հակասահմանադրական բան եք տեսնում, 132 հոգի մարդ եք՝ դեմ քվեարկեք, օրենքը կգնա Սահմանադրական դատարան, այնտեղ կասեն, որ Սահմանադրությանը հակասում է, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Հասկանալի են ընդդիմության մոտեցումները և զարմանքը, որ իշխանությունն իր խոստումները պահում է: Երբ որ մենք ասում ենք՝ ամեն կարևոր հարց լուծելիս ժողովրդի կարծիքը հարցնելու ենք, տարօրինակ եք համարում այդ ամենը: Եթե ԱԺ մեծամասնությունը խորհրդարանում հարցը լուծեր, պատկերացնում եմ՝ ինչպիսի սուգ, վայնասուն էր լինելու: Հիմա հանրաքվե անում ենք, ուզում եմ հասկանալ՝ խնդիրն ի՞նչն է: Շատ ուրախ եմ, որ բոլորդ թերագնահատում եք «Իմ քայլը» խմբակցությանը, իշխող թիմին, բայց մի խնդիր կա, սա այն թիմն է, որը բոլորովին վերջերս կարողացել է անել մի բան, որ ոչ մեկ չէր կարող անել և չէր պատկերացնում», - նշեց նա: Լուսինե Բադալյանի խոսքով՝ ունեն հստակ խնդիրներ և այդ խնդիրները լուծելու են:


«Իշխանության կողմից ստեղծված մթնոլորտի մասին է ժողովուրդը շատ երկար երազել, և մենք շարունակելու ենք այդպես էլ շարժվել առաջ: Եթե սա է ձեզ համար պետության ողնաշարը կոտրելը, դա թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և նրա հետ համագործակցելով», - նշեց պատգամավորը:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ