Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գրվել է իրավաբանական կոպիտ խախտումներով և ունի հակասահմանադրական բնույթ, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Անդրադառնալով ՍԴ նախագահին պաշտոնից հեռացնելու օրինագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը՝ պատգամավորը նշեց. «Իրենք սիրում են պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա, անընդհատ ասում են՝ «Ժողովուրդը կանի»։ Նշանակում է՝ 88 պատգամավորն այստեղ անելիք չունի։ Բայց այս հարցը պե՞տք է դնենք հանրաքվեի՝ չեմ կարծում», - նշեց Սամսոնյանը: