Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկ Մարությանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկ Մարությանին
06.02.2020 | 22:21

Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի քաղաքապետ տիար Հայկ Մարությանին: Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ մաղթեց պրն. Մարությանին և իր վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և խնդիրների լուծմանը: Հայոց Հովվապետը նաև գնահատանքով անդրադարձավ Մայր Աթոռի և Երևանի քաղաքապետարանի արդյունավետ գործակցությանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետը Նորին Սրբությանը ներկայացրեց մայրաքաղաքի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Պրն․ Հայկ Մարությանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Եկեղեցու և քաղաքի միջև փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը ի նպաստ երևանաբնակ ժողովրդի։


Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մայրաքաղաքում եկեղեցապատկան կառույցների՝ երեք հայորդյաց տների, մանրանկարչության դպրոցի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վարպետաց տան, բարեգործական ճաշարանների, մանուկների խնամքի ցերեկային կենտրոնի գործունեությանը, եկեղեցիների խնամքին ու պահպանությանը վերաբերող հարցերին:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ