Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան սկսել է հրաժարվել ռուսական գազից

Թուրքիան սկսել է հրաժարվել ռուսական գազից
06.02.2020 | 22:25

2019-ին ռուսական «Գազպրոմ» ընկերության մատակարարումները Թուրքիա 2018-ի համեմատ կրճատվել են 40%-ով` ներկրվող հեղուկ բնական գազի և Ադրբեջանից ներկրվող գազի հաշվին: Ըստ Թուրքիայի էներգաշուկան կարգավորող խորհրդի տվյալների (EPDK)` 2019-ին Ռուսաստանից թուրքական շուկա է մտել 14,4-14,8 միլիարդ խորանարդ մետր գազ: Թուրքիան վերջին 13 տարում առաջին անգամ լքել է «Գազպրոմ»-ի ամենախոշոր գնորդների եռյակը, հիմա եռյակում են Գերմանիան, Իտալիան և Ավստրիան: TAP գազատարի բացումը, որը Կասպից ծովի «Շահ-Դենիզ» հանքավայրից գազը տեղափոխում է Եվրոպա, հնարավորություն է տվել Թուրքիային 29%-ով ավելացնել գազի ներկրումն Ադրբեջանից:


Ըստ փորձագետների տվյալների` Թուրքիայի կողմից հեղուկ գազի գնումն աճել է 7%-ով: Դրա մատակարարման գրեթե կեսը բաժին է ընկել Ալժիրին, որին հաջորդում են Նիգերիան և Կատարը: ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկել գրեթե մեկ միլիարդ խորանարդ մետր գազ: Ռուսաստանից եկող «Երկնագույն հոսք» գազատարը թերբեռնված է եղել մեկ երրորդով: Դրա հզորությունը կազմում է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, բայց այն գազ է մատակարարել միայն 10 միլիարդի չափով: Մնացած ծավալները «Գազպրոմ»-ը մատակարարել է «Տրանսբալկանյան միջանցքի» միջոցով: Այս դինամիկայի պատճառներից մեկը կարող է լինել գնային վեճը, որը սկսվել է չորս տարի առաջ: Դրա պատճառն այն զեղչն էր, որը «Գազպրոմ»-ը տրամադրել էր թուրքական ընկերություններին, բայց հետո ցանկացել էր չեղարկել: Կողմերը բազմիցս դիմել են դատարան, տարաձայնությունները հասել էին նախագահների մակարդակին: Անցյալ տարվա ապրիլին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները չկարողացան լուծել հակասությունները:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ