Փետրվարի 6-ին Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Էլմար Մամեդյարովը Մևլութ Չավուշօղլուին տեղեկացրել է Ժնևում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ունեցած հանդիպման մասին:
«Հանդիպման ընթացքում Մամեդյարովը Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևյան հանդիպումը»,- տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նախարարներն ընդգծել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած տարածաշրջանային ծրագրերի կարևորությունը: