Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արեն Մկրտչյան. Հրայր Թովմասյան, դուք հիշվելու եք որպես ՀՀ սուվերենությունը թիրախավորած դիպուկահար

Արեն Մկրտչյան. Հրայր Թովմասյան, դուք հիշվելու եք որպես ՀՀ սուվերենությունը թիրախավորած դիպուկահար
06.02.2020 | 22:29

Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Եկել է հեղափոխության ճանապարհին հաջորդ քայլը կատարելու պահը: ՍԴ-ն ոչ թե խրամատ է, այլ նռնակ՝ դրված ՀՀ ներկայի և ապագայի տակ: Այդ նռնակը պետք է վնասազերծել, և չկա այլընտրանք»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ՍԴ-ն է դակել 2008-ի մարտի 1-ով արյունոտված, կեղծված նախագահական ընտրությունները. «Հրայր Թովմասյանը անհաջող սրբագրիչ է, որին պետք է խմբագրել: Դուք հիշվելու եք որպես քաղաքական բանդայի մասնիկ: Հրայր Թովմասյան, դուք հիշվելու եք որպես սահմանին կանգնած դիպուկահար, որը թիրախավորել է ՀՀ սուվերենությունը»։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ