Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էդմոն Մարուքյան. Արժե՞ր Հրայր Թովմասյանի համար այդքան բան արժեզրկել

Էդմոն Մարուքյան. Արժե՞ր Հրայր Թովմասյանի համար այդքան բան արժեզրկել
06.02.2020 | 22:31

«Պարզ է, որ այսօր ամենահեշտը հանրապետականներին հիշելն է, ամենահեշտը նրանց հայհոյելն է, նրանց հասցեին ասել այն, ինչ բոլորս գիտենք, այն, ինչ ասվել է այս երկու տարիների ընթացքում»՝ ԱԺ արտահերթ նիստում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, երբ 7 տարի առաջ այս շենքում կռիվ էր անում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, այսօրվա շատ հեղափոխականներ Հրայր Թովմասյանի շեֆերի աշխատակիցներն էին:


«Ուզում եմ այդ ամեն ինչը մի կողմ դնենք, հետո նայենք իրար հետ: Ի՞նչ ենք մենք անում: Մենք անում ենք մեծ սխալ քայլ: Նախ գործընթացը նիստը սկսելուց մինչև հիմա հակասահմանադրական է: Պարզ է, որ Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին էլի հակասահմանադրական է: Արվում է նման սխալ քայլ՝ քաղաքական խնդիր լուծելու համար, ընդ որում, դա իշխանության քաղաքական խնդիրն է, ժողովրդի քաղաքական խնդիրը չէ: Եվ անդադար ասել, որ դա ժողովրդի խնդիրն է, այստեղ ոնց որ թե չի ստացվում: Այն դատարանները, որոնք մարդկանց են բանտարկել, շարունակում են պաշտոնավարել: Եվ նրանց հետ բոլորդ համերաշխ եք, որևէ հարց չունեք դուք նրանց հետ, երկու տարում ոչ մի հարց չեք բարձրացրել: ՀՀ քաղաքացիներից քանի՞ մարդ է գնացել ու բախվել ՍԴ պատին, հարց տվեցի, պատասխանը՝ զրո: Հարց տվեցի՝ քանի ռեֆորմ է էս ՍԴ-ն տապալել, պատասխանը՝ զրո: Ի՞նչ ա եղել, գրիչի պատմությո՞ւնն ա, ինչի՞ եք խառնվել»,- ասաց Մարուքյանը: Նա նշեց, որ ՍԴ յոթ դատավորները մտնելու են դատարան, հիմնավորելու են, որ իրենց նկատմամբ ապօրինություն է տեղի ունեցել, «էն մի քանի միլիարդ դրամը, որ նախատեսել էիք, սաղ տալու եք իրանց»:


«Էս ամեն ինչը պարզ է, բայց մի բան եմ ուզում հասկանամ՝ ժողովրդին ո՞ւր եք տանում տեղամասեր: Էստեղ արեք պրծեք: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի՞ մինչև մայիս ամիսը քարոզարշավի մեջ մտնի, մենք մի քանի ամիս առաջ ենք ընտրական գործնթացից դուրս եկել: Սփյուռքը, Հայաստանի ներդրողները ներվեր ու հավես ունե՞ն ընտրական գործնթացներ նայելու: Ինչի՞ եք օգնում Սերժ Սարգսյանին, ո՞նց բացատրեմ: Էս ի՞նչ դավադրություն ա, հանրաքվեի օրենքը կարդացե՞լ եք, դուք գիտե՞ք, որ հանրաքվեի քարոզարշավը տևելու է 60 օր, 60 օր քարոզարշավի մեջ եք մտցնում պետությունը, որ ինչ անեք: Դուք գիտե՞ք, որ ԼՂՀ-ում ընտրություններ են սպասվում, էդ ֆոնին պրոցեսի մեջ եք մտցնում հիմա էլ ՀՀ-ն, որ ի՞նչ անեք: Հրայր Թովմասյանի համա՞ր, արժե՞ր Հրայր Թովմասյանի համար այդքան բան արժեզրկել և զոհաբերել: Ես կարծումն եմ՝ ոչ: Արժե՞ր Հրայր Թովմասյանի կամ մյուսների համար միջազգային կառույցներում հասնել նրան, որ մեր վերաբերյալ հայտարարություներ ընդունվեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նա հավելեց, որ ուզում է քաղաքացիների հետ խոսել. «Այ ժողովուրդ ջան, այ ձեր ցավը տանեմ, ձեզ տանում են տեղամասեր, ընդ որում, անիմաստ տեղը: Դուք գնացել եք տեղամասեր և տվել եք մանդատ, 73 տոկոս վստահություն, որ աշխատեն, տնտեսությունը զարգացնեն, մենք էլ լավ քայլերին աջակցենք: Հիմա ձեզ նորից ասում են՝ գնացեք տեղամասեր, որ ի՞նչ անեք: Գործող իշխանությունն ունի բացարձակ իշխանություն, անսահամափակ, չհավասարակշռված, չփոխզսպված, որևէ բանով չկաշկանդված: Եվ ուզում եք մեզ համոզել, որ Հրայր Թովմասյա՞նն էր խանգարում ձեզ: Ծիծաղեցնում եք և Հրայր Թովմասյանին էլ անիմաստ հերոս եք դարձնում»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ