Politik.am-ը գրել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպումը և այդ հանդիպման մանրամասններ պատմող հրապարակումները փոթորկել են իշխանական ճամբարը։
Նյարդային վիճակում է հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրատվականների խմբագիրների հետ Արթուր Վանեցյանի հանդիպումից հետո, Փաշինյանն ուժայիններից պահանջել է խիստ ուշադրության տակ պահել իր թիմակիցներին, քանզի լուրջ կասկածներ ունի, որ շատերը պատրաստ են լքել իրեն ու անցնել ընդդիմադիր դաշտ: Նա պահանջել է իր թիմի անխտիր բոլոր անդամների վրա պապկաներ պատրաստել։ Փաշինյանն իր այս քայլը բացատրել է նրանով, որ իբրև ցանկանում է բռի մեջ պահել թիմակիցներին։ Վարչապետն ասել է, որ ցանկանում է բացառել իր թիմի շփումը հանրապետականների հետ, բայց ուժայինները հիմնավոր ենթադրություններ ունեն, որ դա այլ նպատակ ունի։ Ամբողջ աբսուրդն այն է, որ Փաշինյանը չի վստահում իր բոլոր թիմակիցներին, այդ թվում՝ իր ուժայիններին ու գնալով անիմաստ ու երկրորդական տեղեկություններ հավաքելու համար հսկայական ռեսուրսներ պահանջող հանձնարարականներ է տալիս: Մեր աղբյուրները պնդում են, որ շատերը հարմար առիթ են փնտրում, որպեսզի թքեն ու հեռանան: