Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը

Խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը
07.02.2020 | 17:27

ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, մինչ այդ 36 դեմ և 87 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելո նախագիծը։ Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ