Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Սահմանադրության փոփոխությունների մասին կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Սահմանադրության փոփոխությունների մասին կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից
07.02.2020 | 17:30

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրությանը և դրան առնչվող փոփոխությունների վերաբերյալ կարծիք հարցնել Վենետիկի հանձնաժողովից՝ նշված է ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելի և Կիմո Կիլյունեի հայտարարության մեջ: Նրանք նշում են, որ Հայաստանի իշխանությունները որոշել են արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կհանեն օրենսդրական նախաձեռնությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ստուգելու համար ՍԴ դիմելու պահանջը:
«Մի շարք այլ հարցերի կողքին, սա կփոխի նաև Սահմանադրության փոփոխության գործընթացը: Բացի այդ, ներկայացվել է Սահմանադրության փոփոխությունը, որի նպատակը, կարծես թե, ՍԴ մի քանի անդամների պաշտոնավարումն անմիջապես դադարեցնելն է,- հայտարարել են համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը և Կիմմո Կիլյունեն:-Այս երկու հարցերը կարևոր են, և առաջարկվող փոխոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով ծագած հարցերը՝ մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից: Մենք համարում ենք՝ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում»:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ