Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր են կատարվել

Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր են կատարվել
07.02.2020 | 17:32

Փետրվարի 7-ին, ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈւ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը: Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ։ Անսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ