Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պարենային ապրանքների համաշխարհային գները չորորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցել

Պարենային ապրանքների համաշխարհային գները չորորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցել
07.02.2020 | 17:34

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ներկայացրել է պարենային ապրանքների հունվարի գնային ինդեքսը՝ պարենային ապրանքների համաշխարհային գները չորորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցել։ Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, կազմել է միջինը 182.5 նիշ, որ դեկտեմբերից ավել է 0,7 տոկոսով և 11,3 տոկոսով՝ 2019-ի համեմատ:


Ինդեքսի բարձրացման հիմնական պատճառը բուսական յուղերի, շաքարի և ցորենի գներն են:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ