ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում հանդիպել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ի պատասխան հարցի՝ քննարկե՞լ են ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, Մուկուչյանը պատասխանեց, որ ընդհանուր հարցեր են քննարկել:
«Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,- ասաց Մուկուչյանը: Նա հորդորեց սպասել, «Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ ԿԸՀ-ն, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»: