Չինաստանի նախագահ Սի Ձինպինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարի միջոցառումները: «Չինաստանի կառավարությունն ու ժողովուրդը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- մեջբերել է հեռուստաալիքը Չինաստանի նախագահի խոսքը: Նա ընդգծել է, որ Պեկինը գործի է դրել բոլոր ռեսուրսները, որ առավելագույնս արագ հակազդի կորոնավիրուսի տարածմանը: «Թոքաբորբի բռնկումը չի կարող արգելակել Չինաստանի տնտեսական զարգացումը:Մենք բացարձակապես վստահ ենք, որ կհաղթենք վիրուսին: Մենք դրա համար ամեն ինչ ունենք», – ընդգծել է Չինաստանի նախագահը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Չինաստանի ուժն ու համառությունը կօգնեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել համապարփակ համագործակցությունը: