Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փաշինյանը և Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացման հարցեր

Փաշինյանը և Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացման հարցեր
08.02.2020 | 13:09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Նրանք քննարկել են մինչև 2025-ը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին, ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումներին, առևտրատնտեսական կապերի, ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում ներքին առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը և միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ