Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Զոհրաբ Մնացականյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացը

Զոհրաբ Մնացականյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացը
08.02.2020 | 13:10

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ դեսպանների հետ հանդիպմանը նրանց է ներկայացրել Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Նրանք մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրման հարցերի շուրջ: ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Զոհրաբ Մնացականյանը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ