Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա
08.02.2020 | 13:11

Կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 13-ին Բեռլինում կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքէջում: Հանդիպման ընթացքում Գերմանիայի և Հայաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական քաղաքականությանը, արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Անգելա Մերկելը 2018-ի օգոստոսին պատմական այց էր կատարել Հայաստան՝ դառնալով Հայաստան այցելած Գերմանիայի առաջին կանցլերը։

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ