Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մոսկվան կարևորում է Բաքվի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը

Մոսկվան կարևորում է Բաքվի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը
08.02.2020 | 13:15

Ռուսաստանը կարևոր է համարում Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը՝ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՊՆ փոխնախարար Վալերի Գերասիմովը: Նա Բաքվում էր Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ հանդիպման նպատակով։ Նման հանդիպումներ մի քանի տարի է կազմակերպվում են Բաքվում: Գերասիմովը հանդիպում է ունեցել նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Տարածաշրջանում իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գոհացնում են: Մեր ռազմական կառույցների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնվում է», - Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Գերասիմովը՝ հավելելով, որ «Ռուսաստանն ապագայում կանի ամեն ինչ Ադրբեջանի հետ ռազմական կապերի սերտացման համար»:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ