Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա կժամանի փետրվարի 8-ին

Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա կժամանի փետրվարի 8-ին
08.02.2020 | 13:32

Ռուսաստանի պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ բանակցություններ վարելու Իդլիբի նահանգի ապաէսկալացման գոտու իրադրության շուրջ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ NTV հեռուստաալիքի եթերում:


«Վաղը Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Թուրքիա, որը կգլխավորեն ԱԳՆ ներկայացուցիչները: Մենք բանակցություններ կանցկացնենք և, եթե անհրաժեշտություն լինի, դրանցից հետո բանակցություններ տեղի կունենան մեր երկրների ղեկավարների մակարդակով», - ասել է նա: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ «Ռուսաստանից Թուրքիա պետք է ժամանի զինվորական պատվիրակություն՝ քննարկելու Սիրիան»:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ