Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում բանակցություններ են վարում: Նախագահները զրույցը սկսել են դեմ առ դեմ, որից հետո նրանց կմիանան պատվիրակությունները: Կողմերը կքննարկեն ռուս-բելառուսական համագործակցության ակտուալ թեմաները, ներառյալ՝ Միութենական պետության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները: