Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գևորգ Պետրոսյան. Ո՞վ է ասել, որ ՍԴ-ն պետք է ծառայի օրվա իշխանություններին

Գևորգ Պետրոսյան. Ո՞վ է ասել, որ ՍԴ-ն պետք է ծառայի օրվա իշխանություններին
08.02.2020 | 13:53

Սահմանադրական ճգնաժամ որպես այդպիսին գոյություն չունի, սա շինծու օրակարգ է: Եթե մենք ասում ենք ճգնաժամ, պետք է հասկանալ ոչ թե մանր-մունր հակասություններ, այլ, որ այդ մարմինը հնարավորություն չունի իրականացնելու իր առջև դրված պարտականությունները՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ավելի շատ այստեղ՝ Ազգային ժողովում ճգնաժամ կա՝ իրար նկատմամբ վստահության, հանդուրժողականության ճգնաժամ, այստեղ թշնամական մթնոլորտն ավելի շատ է, քան՝ ՍԴ-ում: Ասել եմ ու կրկնում եմ՝ ամենևին չուզենալով որևէ մեկի անձը վիրավորել՝ այնտեղ մի ճգնաժամ կա և դուք էլ գիտեք, թե ով է այդ ճգնաժամը: Այդ ո՞նց է, որ մինչև նրա այնտեղ գնալը, ՍԴ-ն գործում էր բնականոն, հիմա հանկարծ՝ իր հայտնվելուց հետո, ՍԴ-ն հայտնվեց ճգնաժամի մեջ: ՍԴ-ում ճգնաժամ չկա, այլ է խնդիրը, որ ՍԴ-ն յուրայիններով լցնելու ցանկությունը մարդիկ փորձում են բխեցնել այդ՝ առաջին իսկ հայացքից վտանգավոր իրավիճակից, թե իբր ճգնաժամ կա»,- ասաց Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ իշխանությունը ոչ մի կերպ չի թաքցնում, որ այս ամենը քաղաքական բովանդակություն ունի, այդ մասին ասել է և փոխվարչապետը, և ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, և ՍԴ-ի այդ ինքնահռչակ նախագահ կոչեցյալը: Նա հենց առաջին օրը ելույթում ասաց, որ այս խնդիրն ունի քաղաքական բովանդակություն: «Հիմա արդեն առանձին իշխանական խոսնակներ անթաքույց ասում են, որ ՍԴ-ն մեր իշխանության դատարանը չէ: Ի՞նչ է նշանակում իշխանության դատարան, ո՞վ է ասել, որ ՍԴ-ն պետք է ծառայի օրվա իշխանություններին, կատարի նրանց պատվերը: Ամեն իշխանություն, քաղաքական ամեն ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում, իր դատական իշխանությունը բերեն, դա եղավ անկախ դատարա՞ն»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը: Նա շեշտեց, որ սկզբունքորեն պետք է մերժել այն մոտեցումը, որ ցանկացած նոր իշխանություն պետք է ունենա իր սեփական դատարաններն ու դատավորները: «Այդ նույն տրամաբանությամբ եթե ղեկավարվենք, այսօր ամբողջ դատական համակարգի 70 տոկոսը նշանակված է նախկին իշխանությունների օրոք, դե բերեք այդ 70 տոկոսին հանեք աշխատանքից: Այսինքն՝ ամբողջ պետական համակարգը մենք հնձում ենք և տեղն ո՞ւմ ենք բերում, մի մարդու, որն աշխատանքի չի ներկայանում, ստանում է աշխատավարձ, պարգևատրում, խոսքն այդ իշխանական դատավորի մասին է, նա ստանում է ծառայողական մեքենայի համար բենզին և ոչնչով չի նպաստում սահմանադրական արդարադատությանը: Սա՞ է իշխանության դատավորը: Մենք պետք է վերանանք անձերից՝ ո՞վ է վարչապետը, այսինչը, մենք պետք է հեռու մնանք այդ մոտեցումից, որովհետև դա խայտառակության գագաթնակետն է, երբ իշխանությունը ձևավորում է սեփական դատարան»,- հայտարարեց նա: Նրա խոսքով՝ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների առարկան մեռյալ իրավական նորմ է. «Խոսքը վերաբերում է ՀՀ գործող Սահմանադրության 213 հոդվածին: Գործող իրավակարգավորումն ասում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց լիազորությունները մինչև 2015թ. խմբագրության Սահմանադրությամբ նրանց համար սահմանված լիազորությունների ավարտը: Հիմա այդ նորմը 2018թ. ապրիլի 9-ից արդեն իրացվել է, այդ նորմն այլևս անելիք չունի: Անցումային դրույթը ինչո՞վ է տարբերվում հիմնական դրույթից. հիմնական դրույթը գործում է անընդհատ և ընդմիշտ, իսկ անցումային դրույթը՝ մեկանգամյա կիրառություն ունի, եկավ-անցավ այն իրադարձությունը, որը անցումային դրույթը կարգավորեց այդ դրույթին այլևս ձեռք տալ չի կարելի, դա նույնն է, երբ փորձես հոգեհանգիստին վերկենադանացնել հանգուցյալին»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ այդ նորմը պետք է վերանա, երբ ամբողջ Սահմանադրության ուժը դադարի, նոր Սահմանադրություն ընդունվի և հին Սահմանադրության բոլոր նորմերը՝ այդ թվում անցումային բովանդակության, իրենց ուժը կորցնեն: «Անկախ նրանցից, թե ով գոռգոռալով ինչ կասի, ոչ ոք իրավունք չունի այդ նորմին ձեռք տալու: Դա արդեն իր առաքելությունը սպառած նորմ է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ