Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գիորգի Մարգվելաշվիլին հնարավոր է՝ վերադառնա քաղաքականություն

Գիորգի Մարգվելաշվիլին հնարավոր է՝ վերադառնա քաղաքականություն
08.02.2020 | 13:55

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի բացառում ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը: newsreport.ge կայքըի հետ զրույցում նա նշել է, որ քաղաքականություն իր վերադարձը մեծապես կապված է Վաշինգտոնից ուղարկված նամակների հետ, որոնցում ամերիկացիները Վրաստանի ներկայիս իշխանություններին հասկացրել են, որ «դուք մեզ պետք չեք»:


Նախկին նախագահը նշել է, որ ինքը Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխման վտանգ է տեսնում, սակայն մանրամասններ այլևս չի հայտնել:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ