Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մանե Թանդիլյան. Նիկոլ Փաշինյանի գրառումը հերթական մանիպուլյացիան է

Մանե Թանդիլյան. Նիկոլ Փաշինյանի գրառումը հերթական մանիպուլյացիան է
08.02.2020 | 13:56

«Այսօր վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85% ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան»,- ֆեյսբուքում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը. «Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև Կենտրոնական բանկը, որը վստահաբար տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թվերն իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալը ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ։


Եթե բանկիր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԿԲ֊ն ի զորու չեն վարչապետին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել կամ զերծ պահել մանիպուլյատիվ տեղեկատվություն հրապարակելուց, խորհուրդ եմ տալիս վարչապետին նեղ մասնագիտական տեղեկատվությունը ճշտել նաև ոլորտի այլ մասնագետների հետ»։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ