Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԲՀԿ-ն ճակատագրական» պահին լքեց խրամատը

ԲՀԿ-ն ճակատագրական» պահին լքեց խրամատը
08.02.2020 | 13:57

«Հրապարակը» գրել է. «Երեկ թոհուբոհի մեջ աննկատ չմնաց ԲՀԿ-ականների խորամանկ տրյուկը։ Նրանք, ի տարբերություն ԼՀԿ-ի, բավականին զուսպ էին իշխանություններին քննադատելու հարցում, եւ երբ եկավ ելույթների պահը, ԱԺ դահլիճում մարդ չմնաց՝ գնացին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, իսկ երբ վերադարձան, ելույթների հերթագրումն ավարտվել էր։ Հարցրինք, թե ինչու այդ «ճակատագրական» պահին լքեցին խրամատը, սակայն ոչ Միքայել Մելքումյանը, ոչ Իվետա Տոնոյանը հստակ պատասխան չտվեցին, ասացին միայն, որ շատ կարեւոր հանդիպում ունեին»։

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ