Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Աղվեսը՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Աղվեսը՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում
08.02.2020 | 13:58

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք է սողոսկել աղվես և կարճ ժամանակով քաոս է առաջացրել՝ հայտնել է The Guardian-ը: Աղվեսը չորրորդ հարկ հասել է շարժասանդուղքով: Դրանից հետո ոստիկանները բռնել են նրան՝ փակելով խոր արկղի մեջ, հետո պատգարակով հանել են փողոց ու բաց են թողել:


Քաղաքական գործիչներն ու պետական ծառայողներն իրենց տարակուսանքն են հայտնել՝ նրանք զանազան տարօրինակություններ են տեսել խորհրդարանում, բայց աղվես՝ առաջին անգամ:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ