Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ, երեքը մահացել են

Ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ, երեքը մահացել են
08.02.2020 | 18:01

Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ, երեքը մահացել են։

«Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991, զինված ուժերում էր 2018-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994, զինված ուժերում էր 2018-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995, զինված ուժերում էր 2018-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը», - ասված է ՊՆ հաղորդագրությունում: Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ, զինված ուժերում է 2018-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ ՊՆ-ն խորին ցավակցություն է հայտնում շարքային Կարապետ Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ