Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հանրաքվեն՝ ապրիլի երկրորդ տասնօրյակում

Հանրաքվեն՝ ապրիլի երկրորդ տասնօրյակում
08.02.2020 | 18:02

ԱԺ նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ԱԺ որոշումը դեռ չի ուղարկել ՀՀ նախագահին։ ԱԺ կանոնակարգի համաձայն, Արարատ Միրզոյանը որոշումը Արմեն Սարգսյանին պետք է ուղարկի մեկ շաբաթում: Նախագահը ստանալուց հետո եռօրյա ժամկետում նշանակում է հանրաքվե: Խորհրդարանից վստահեցրին, որ «սահմանված ժամկետում որոշումը կուղարկվի»։


Ի տարբերություն օրենքների, հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման դեպքում Սահմանադրությունը չի նախատեսում նախագահի ստորագրման կամ դրա համապատասխանությունը Մայր օրենքին որոշելու համար ՍԴ դիմելու ընթացակարգ: Նախագահը, ստանալով Աժ որոշումը, երեք օրվա մեջ հանրաքվեի օր է նշանակում։ Իսկ քվեարկությունը անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Այսինքն՝ հանրաքվեն կարող է անցկացվել ամենաշուտը մարտի վերջին օրերին, ամենաուշը՝ ապրիլի երկրորդ տասնօրյակում:


Հանրաքվեի դրված հարցը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Ընտրողների թվի մասին վերջին տեղեկությունը հրապարակվել է 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախօրեին: Հայաստանում 2 575 939 ընտրող կա։ Սա մոտավոր հաշվարկ է, բայց եթե Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի 6 անդամների պաշտոնավարումը դադարեցման հարցը դրվի հանրաքվեի, հարցը ընդունված կհամարվի, եթե կողմ լինի ընտրատեղամասեր գնացած 644 000 մարդ:


Վերջին ընտրություններում այս գործընթացը նախաձեռնած «Իմ քայլը» դաշինքը ստացել էր մոտ 885 000 ձայն:
Քարոզարշավը սկսվում է հանրաքվեի օրը նշանակվելուց մեկ շաբաթ անց, ավարտվում՝ քվեարկությունից 1 օր առաջ: Քարոզչությունը կանցկացնեն ԱՅՈ-ի ու ՈՉ-ի ճակատները:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ