Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ինչո՞ւ է ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված Արցախի ներքին գործերով

Ինչո՞ւ է ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված Արցախի ներքին գործերով
08.02.2020 | 18:06

«Հրապարակը» գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հրապարակային հավաստիացումներին, թե ՀՀ իշխանությունները չեն խառնվում Արցախի ներքին գործերին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և նրա քեռին՝ Մովսես Հակոբյանը, Արցախում շատ ակտիվ են։ Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։ Մի քանի օր առաջ էլ հանդիպել է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի զինակից Ալեքսանդր Քանանյանին, որ վերջերս հացադուլ էր անում Քարվաճառում։ Քայլը քաղաքական էր՝ ուղղված Արայիկ Հարությունյանի դեմ, ում անունը ՀԷԿ-աշինության հետ է կապվում։ Քանանյանն, ըստ մեր աղբյուրի, հանդիպումից հետո պարծեցել է, որ ներքաղաքական հարցեր են քննարկել, և իրենք ունեն Գրիգորյանի աջակցությունը։ Նա հանդիպել է նաև Արցախի ԿԸՀ նախագահի հետ։ Այս անգամ ևս Դանիել Իոաննիսյանն ու «Թրանսփերենսին» Արցախում դիտորդություն կանեն։ Ինչո՞ւ է ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված Արցախի ներքին գործերով։ Արցախի ընտրությունները Փաշինյանի առաջնահերթություններից են։ Հենց այս գործառույթն էլ ամրապնդել է Գրիգորյանի դիրքն ԱԽՔ-ի պաշտոնում, որից զրկվելու վտանգավոր եզրագծին էր 2 տարի շարունակ։ Հիմա իշխանությունների քաղաքական հակառակորդներին է «պատին ծեփում»»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ