Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վահագն Վերմիշյանի փոխարեն՝ Արմեն Ղուլարյա՞նը

Վահագն Վերմիշյանի փոխարեն՝ Արմեն Ղուլարյա՞նը
08.02.2020 | 18:15

«Փաստը» գրում է. «Ինչպես հայտնի է, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վարչապետն այս փաստը գնահատել է որպես «մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն»։ «Փաստի» տեղեկություններով՝ որպես Վերմիշյանին փոխարինող, ի թիվս այլոց, առաջին հերթին քննարկվում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի թեկնածությունը։ Եթե իսկապես նա նշանակվի, չափազանց ուշագրավ որոշում կլինի՝ նա, այսպես ասած, «նախկիններից» է։ Ղուլարյանը եղել է ՀՀԿ-ական և կուսակցությունից հեռացել է իշխանափոխությունից 5 ամիս անց։
Նա երկար տարիներ զբաղեցրել է Տավուշի մարզպետի, քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնները։ Նրա պաշտոնավարման շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվել են տվյալներ, թե Ղուլարյանի ընտանիքին տարբեր ոլորտներում (ավտոմեքենաների գազաբաշխման ճնշիչ կայանում, հացի արտադրությունում) բիզնեսներ ունի։ Ղուլարյանը իջևանցի է, ըստ մեր աղբյուրների, վարչապետի հետ ունի մոտ հարաբերություններ»:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ