Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԲՀԿ-ի գործարար պատգամավորները դժգոհ են

ԲՀԿ-ի գործարար պատգամավորները դժգոհ են
08.02.2020 | 18:17

«Հրապարակը» գրում է. «Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ իրենց խրամատը վճռորոշ պահին լքելու և ելույթներ չունենալու որոշումը ԲՀԿ-ում կայացել է ծանր մարտերի արդյունքում։ Արմատական թևը զիջել է գործարար պատգամավորների ճնշմանը։

«Ամեն անգամ Նառայի ու Գևորգի ելույթներից հետո կամ ՀՔԾ-ն, կամ ՊԵԿ-ը բզբզում են մեր բիզնեսները», - խոստովանեց ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից մեկը։ Նրանց ծանրակշիռ մեծամասնությունն էլ Ծառուկյանին համոզել է անշառ դիրք բռնել այս հարցում, հատկապես, որ Ծառուկյանն էլ «մի լավ օրի չէ», ու սպասել «կրիտիկական պահի» և Հրայր Թովմասյանի պատճառով չվտանգել սեփական ունեցվածքը»:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ