ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ Մոսկվան ու Մինսկը պայմանավորվել են 2020-ի գազի և նավթի մատակարարման շուրջ: Նրանց բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Բելառուսը Ռուսաստանից նավթ և գազ կստանա 2019-ի պայմաններով: Մինսկին նավթի մատակարարումն իրականացվելու է նույն առևտրային հիմունքներով, քանի որ երկրներն ունեն ընդհանուր շուկա, խնդիրը հակասությունները վերացնելն է:
2019-ին Մոսկվան Մինսկին գազ էր մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 127 դոլարով: Այդ գինը երկարաձգվել է միայն 2020-ի առաջին երկու ամիսների համար:
Դմիտրի Կոզակի խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը կաջակցի բելառուս սպառողների և Ռուսաստանում նավթարտադրողների միջև համաձայնագրերի ձեռքբերմանը: Նա նշել է, որ Մոսկվան այսօր չի կարող կտրուկ փոխել նավթային արդյունաբերությունը կարգավորելու պայմանները, քանի որ նավթի գները սահմանվում են շուկայի կողմից և վարչական մեխանիզմներով չեն կարգավորվում: