Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում կոնֆլիկտի հետևանքով գրանցվել է 8 զոհ՝ հայտնել է ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը: Մարդիկ զոհվել են անկարգությունների հետևանքով ստացած մարմնական ծանր վնասվածքներից: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով կա չորս տասնյակ վիրավոր:
Կոնֆլիկտը սկսվել է ուրբաթ երեկոյան: Ի սկզբանե մասնակցել է 70 մարդ, սակայն հետզհետե մասնակիցների թիվը հասել է 300-ի: Վեճը սկսվել է իրավապահների և գյուղերից մեկի բնակիչների միջև: Անկարգությունների մասնակիցները փակել են ճանապարհներն ու մեքենաներ այրել:
Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կարգադրել է ստեղծել պետական հանձնաժողով ու պարզել կատարվածի պատճառները: