Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հենրիխ Մխիթարյանը վերադարձի խաղում գոլ խփեց

Հենրիխ Մխիթարյանը վերադարձի խաղում գոլ խփեց
08.02.2020 | 18:25

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել էր «Բոլոնիային»։ Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ռիկարդո Օրսոլինին։ 22-րդ րոպեին «Ռոման» հավասարեցրեց հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Ստեֆանո Դենսվիլը։ Չորս րոպե անց «Բոլոնիան» առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Մուսա Բարոուն։ Երկրորդ կեսին Մուսա Բարոուն դուբլ գրանցեց՝ ամրապնդելով իր թիմի առավելությունը։ 72-րդ րոպեին գոլ խփոց Հենրիխ Մխիթարյանը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ «Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Բոլոնիային» 2-3 հաշվով։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ