Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծիծաղեցրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Վատիկանում հանդիպման ժամանակ: Հրապարակված պաշտոնական տեսանյութում երևում է, որ հանդիպումն, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել Առաքելական գրադարանում և շփումն անցել ընկերական զվարթ մթնոլորտում:
Նվերների փոխանակման արարողության ժամանակ Զելենսկուն հաջողվել է ծիծաղեցնել Ֆրանցիսկոս պապին: Նվերների թվում Զելենսկին քահանայապետին արխիվային փաստաթուղթ է հանձնել Լվովի ազգային թանգարանից: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են հունական կաթոլիկ եկեղեցու և Ուկրաինայում եկեղեցական գործերի թեմաները: