Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանը երջանիկ երկրների շարքում 7-րդն է

Հայաստանը երջանիկ երկրների շարքում 7-րդն է
09.02.2020 | 03:15

Հայաստանի Հանրապետությունը երջանկության ինդեքսով աշխարհի 46 երկրների շարքում 7-րդն է՝ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը, ներկայացնելով իրենց հարցումների համադրությունն աշխարհի 46 երկրում իրականացված նույն հարցման պատասխանների հետ:


«Երջանկության ինդեքսը հաշվարկվել է հետևյալ հարցի միջոցով. «Ընդհանուր առմամբ դուք անձնապես ձեզ համարում եք շատ երջանիկ, երջանիկ, ոչ երջանիկ/ոչ դժբախտ, դժբախտ և շատ դժբախտ: Շատ երջանիկ նշել է հարցվածների 13%-ը, երջանիկ` 60-ը, ոչ երջանիկ/ոչ դժբախտ նշել է 23%-ը, դժբախտ նշել է 2%-ը, շատ դժբախտ` 1%, և դժվարացել է պատասխանել հարցվածների 1%-ը»,- ասաց Դաջունցը: Հարցումների համաձայն` Հայաստանից առավել երջանիկ երկրներն են Կոլումբիան, Ինդոնեզիան, էկվադորը, Ղազախստանը, Նիգերիան և Ֆիլիպինները:


Հետազոտությունն աշխարհի 46 երկրում իրականացնում է «GALLUP International association»-ը՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով: ՀՀ-ում ընտրանքի քանակը կազմել է 1517, հարցումներն իրականացվել են և՛ Երևանում, և՛ մարզերում՝ մարզկենտրոններ, գյուղեր:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ