Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ավտոճանապարհների ձմեռային սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

Ավտոճանապարհների ձմեռային սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն
09.02.2020 | 13:59

Ավտոճանապարհների ձմեռային սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն: Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել կապալառու կազմակերպությունների աշխատակիցների ձմեռային սպասարկման աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով կազմակերպությունների աշխատակիցներն ավելի արագ և դյուրին կիրականացնեն ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքները։

Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները մաքրվում են, երբ ծածկի արտաքին շերտը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Ձյան երկարատև տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։ Երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-ավազային խառնուրդն այլևս չի աշխատում։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օտագործվում է ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։ Հետևելով եղանակային կանխատեսումներին՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն հնարավոր չէ որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալչել։


Բքի ժամանակ ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները արդյունավետ չեն, քանի որ բքի ժամանակ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։


«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ