Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
09.02.2020 | 14:06

Ադրբեջանում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, բոլոր շրջաններում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8.00-ից։ 125 ընտրատեղամասերում քվեարկելու է 5 միլիոն քաղաքացի: 125 մանդատի համար պայքարում է 1300 թեկնածու, որ գրեթե կրկնակի ավել է 2010 և 2015 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած թեկնածուների թվից։


Ադրբեջանի օրենսդրությամբ մասնակցության պարտադիր շեմ սահմանված չէ, ընտրությունները բոլոր դեպքերում կայացած կհայտարարվեն։ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ քվեարկության ընթացքին կհետևի 850 միջազգային դիտորդ։ Ընտրություններին հավատարմագրված տեղական դիտորդները քան 65,000 են:
Ընտրապայքարին են միացել գործող 19 կուսակցություններ, այդ թվում ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Ընտրատեղամասերն աշխատելու են մինչև 19.00-ը։
ԿԸՀ-ն ծրագրում է ընտրատեղամասերից մեծ մասի նախնական արդյունքները հրապարակել քվեարկության օրվան հաջորդող գիշերը:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ