Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը ելույթ է ունեցել Դրեզդենում անցկացվող The Semper Opera Ball փառատոնում: Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է Սաքսոնիայի հանրային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը: Ռուզան Մանթաշյանը կատարել է Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի Տատյանայի արիան: Հունվարին հաղորդվում էր, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է միևնույն բեմում ելույթ ունենալ հայ սոպրանոյի հետ, որից հետո նրա ելույթը փառատոնի ժամանակ հարցականի տակ էր դրվել: Ադրբեջանցի տենորը ևս մասնակցել է փառատոնին: