Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անկարայում ավարտվել են սիրիական Իդլիբի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունները

Անկարայում ավարտվել են սիրիական Իդլիբի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունները
09.02.2020 | 14:17

Անկարայում ավարտվել են Իդլիբի իրավիճակի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարներ Սերգեյ Վերշինինի և Սեդատ Անալի բանակցությունները տևել են 3 ժամ, մասնակցել են նաև ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, երկու երկրների դիվանագետներ:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են սիրիական Իդլիբի իրավիճակը, Սիրիայում քաղաքական գործընթացի առաջխաղացման հարցում քայլերը: Որոշում է ընդունվել բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ»,- ասվում է թուրքական ԱԳՆ հաղորդագրությունում: Անկարան պնդում է Իդլիբումը իր զորքերի դիտորդական կետերի պահպանումը:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ