Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սիրիայի կառավարական բանակը գրավել է Իդլիբի ռազմավարական նշանակության քաղաքներից մեկը

Սիրիայի կառավարական բանակը գրավել է Իդլիբի ռազմավարական նշանակության քաղաքներից մեկը
09.02.2020 | 14:18

Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքում, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի՝ հաղորդել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Կադրեր են ցուցադրվել, որոնցում երևում են մի քանի տարվա ռմբակոծություններից ավերված Սարաքիբի փողոցները: Սարաքիբը գտնվում է Սիրիայի երկու ռազմավարական կարևորություն ունեցող ավտոմայրուղիների հատման մասում: Մայրուղիներից մեկը մայրաքաղաք Դամասկոսը միացնում է երկրի երկրորդ մեծ քաղաքի՝ Հալեպի հետ, մյուս մայրուղին Հալեպը միացնում է ափամերձ Լաթաքիայի հետ:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ